ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բացի ՌԴ-ից, Լաչինի միջանցքում որևէ մեկը վերահսկողություն չպետք է իրականացնի. Փաշինյան

Բացի ՌԴ-ից, Լաչինի միջանցքում որևէ մեկը վերահսկողություն չպետք է իրականացնի. Փաշինյան

Հարցը, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ տեղադրելով ավելի է սրվում, հետեւյալն է. որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել իր միջազգայնորոն ստանձնած պարտավորությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Առիթ ունեցել եմ ասելու, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը։

Այս ամենի արձանագրումը, սակայն, պետք է բերի կոնկրետ եզրակացությունների։ Ուզում եմ ներկայացնել մեր պատկերացումները՝ իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ․

  • ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը։ Այսինքն՝ բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։
  • Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճծշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
  • ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում»,- հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: