ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Եթե մենք կռվեինք Ադրբեջանի դեմ, նոր տարածքային կորուստներ կպատճառեինք թշնամուն. մենք կռվել ենք Թուրքիայի դեմ». ՊԲ գնդապետ

«Եթե մենք կռվեինք Ադրբեջանի դեմ, նոր տարածքային կորուստներ կպատճառեինք թշնամուն. մենք կռվել ենք Թուրքիայի դեմ». ՊԲ գնդապետ

Եթե մենք կռվեինք Ադրբեջանի դեմ, ոչ միայն կպաշտպանեինք մեր հողերը, այլև նոր տարածքային կորուստներ կպատճառեինք Ադրբեջանին: 

Այս մասին, azat.tv-ի, փոխանցմամբ, ասել է հայկական զինված ուժերի գնդապետ Գագիկ Պողոսյանը։ Սպայի հավաստմամբ՝ մենք պարտվել ենք օդային պատերազմում, որը ղեկավարում էր Թուրքիայի զինուժը: «Մենք՝ փոքր Հայաստանը, կռվել է իր ռազմական հզորությամբ ՆԱՏՕ-ի երկրորդ երկրի դեմ: Էլ չեմ խոսում տարբեր պատերազմներում հմտացած սիրիացի, պակիստանցի վարձկանների մասին: Եթե այսօր էլ Ադրբեջանը մենակ մնա մեր դեմ, մենք կջախջախենք նրան: Ու Ալիևը դա շատ լավ գիտի: Եթե կուզեք, Թուրքիան այս կռվից բարոյապես պարտված է դուրս եկել։
Բնութագրությունը հասանալի չէ
Ի սկզբանե թշնամու նպատակը եղել է Արցախը կայծակնային պատերազմում ամբողջապես օկուպացնելը: Ո՛չ կայծակնային պատերազմ եղավ, ո՛չ էլ Արցախը ամբողջովին օկուպացվեց: Մենք 44 օր դիմադրեցինք ՆԱՏՕ-ի երկրորդ բանակին, մենք պաշտպանեցինք Արցախի մի մասը: Էլ չեմ ասում, թե ինչ ահռելի կորուստներ պատճառեցինք թշնամուն: Տասնապատիկ ավելի: Մենք մարտական խնդիր ենք կատարել ռազմաճակատի ամենադժվարին հատվածներից մեկում: Որոտանի հատվածում սեպի պես խրված ենք եղել հակառակորդ ուժերի մեջ:
 
Այո՛, մենք ունեցել ենք և՛ մարդկային կորուստներ, և՛ զինտեխնիկա ենք կորցրել, բայց մեր կորուստները անհամատեղելի են այն կորուստների հետ, որ պատճառել ենք թշնամուն: Թշնամին բազմապատիկ տուժել է: Իմ տղաները կենդանի հերոսներ են, նրանք առյուծի պես են պաշտպանել հայրենիքը՝ ինքնազոհ, խիզախ, հզոր:
 
Իմ՝ երեք ամիս առաջ զորակոչված զինվորը, երբ զինամթերքը վերջացել է, սվին-դանակով է կռվել թշնամու դեմ, սպանել է նրան ու փակել ճանապարհը: Կովսականում իմ տղաները գրոհի թույլտվություն էին խնդրում՝ քաջ իմանալով իրենց ու թշնամու ուժերի հարաբերակցությունը: Իմ զորքի ոգին բարձր էր պատերազմի ժամանակ, և իմ զորքը հոգեպես ընկճվելու պատճառ չունի նաև պատերազմից հետո», – նշում է գնդապետը:

  • Կիսվել: