շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում. Արայիկ Հարությունյան

Եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում. Արայիկ Հարությունյան

Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել:

«Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ: Խարույկի շուրջ ավելի ջերմացած մեր զրույցը վերաբերում էր փոխադարձ ակնկալիքներին ու անելիքներին: Երիտասարդությունը միշտ պետք է լինի մեր հասարակության շարժիչ ուժը»,- գրել է  նա:

Պատասխանելով երիտասարդների հարցերին Արցախի նախագահը ասել է, որ Ադրբեջանի Կիրովաբադը իրենց նշանառության տակ է. «Եթե հակառակորդը փորձի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում»:

  • Կիսվել: