ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում․ Դավիթ Բաբայան

Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում․ Դավիթ Բաբայան

Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում։ Այս մասին գրել է Արցախի ԱԳ նախարար  Դավիթ Բաբայան, ում գրառման մեջ ասվում է․

«Արցախը, նրա գոյությունը, տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնն է։ Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում, իսկ դրանից հետո՝ նաև հարակից շրջաններում, որից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն ավանդական միջոցներով (աշխարհառազմավարական հակակշիռների համակարգ և այլն) գործնականում անհնար կլինի։ Սա կբերի ուժային կենտրոնների բաց, կոշտ և անմիջական առճակատման։

Իսկ ի՞նչ կարող է լինել, երբ անհնար է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանել ավանդական միջոցներով, և երբ համաշխարհային և տարածաշրջանային մեծ տերությունները բացահայտ հակադրվելու են միմյանց։

Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է. Աշխարհը նույնիսկ կարող է հայտնվել միջուկային պատերազմի շեմին»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: