երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եթե չլիներ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, ես մի օր չեմ նայի իմ պաշտոնին, հրաժարական կտամ և կասեմ՝ ժողովուրդ, էլ ձև չկա, բայց ասում եմ, վերջը լավ է լինելու․ Արայիկ Հարությունյան

Եթե չլիներ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, ես մի օր չեմ նայի իմ պաշտոնին, հրաժարական կտամ և կասեմ՝ ժողովուրդ, էլ ձև չկա, բայց ասում եմ, վերջը լավ է լինելու․ Արայիկ Հարությունյան

Թող մեր հասարակությունը իամանա՝ եթե ճանապարհը բացեն, առանց ստուգման բացեն, առանց որևէ խոչընդոտի բացեն, իմացե՛ք՝ բացում են, որպեսզի մենք հետագայում ավելի շատ զրկանքներ ունենանք։ Այս մասին Արցախի Ազգային Ժողովում ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կա՛մ կկորցնենք երկիրը, կա՛մ փախստականի, գաղթականի կարգավիճակ կստանանք։ Ուրախ չեմ այս վիճակից։ Այլ ելք չունենք, դրա համար մեր ինքնորոշման իրավունքը ոչ մեկը, ոչ մի անձ, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի միջազգային կառույց չի կարող կասկածի տակ դնել։ Մեր ինքնորոշման իրավունքն է մեզ պահում այստեղ։ Եթե չլիներ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, ես մի օր չեմ նայի իմ պաշտոնին, հրաժարական կտամ և կասեմ՝ ժողովուրդ, էլ ձև չկա։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին կամ տարբեր միջազգային կառույցների, ես հայտարարում եմ՝ միջազգային իրավունքի նորմից՝ իքնորոշման իրավունքից ոչ մեկը մեզ չի կարող զրկել»։

Շուրունակելով ելույթը, Արցախի նախագահը համոզմունք հայտնեց, որ վերջը լավ է լինելու․ «Մեր ինքորոշման իրավունքը իրացնելը կախված է լինելու մեզնից։ 88 թվականի շարժումը սկսվել է, գլխներիս տվել են՝ Սովետական Միությունը։ Դրանից հետո մենք դիմադրել ենք, կրել ենք զրկանքներ, շաքար չենք ունեցել, ուտելիք չենք ունեցել, ձեթ չենք ունեցել։ Իրավիճակը նպաստավոր է եղել ռազմական գործողությունների արդյունքում, կարողացել ենք հաջողություն արձանագրել, և եկել է մի փուլ, երբ Ղարաբաղի հետ ոչ միայն հաշվի էին նստում․․․ քննարկում էին՝ հինգ շրջանը տվեք, երկուսը մնա ձեզ, ինքնուրույնության բարձր աստիճան․․․ կարևոր չէ»։

  • Կիսվել: