ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե ազգակործան պատուհասը Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, դա կլինի պետական դավաճանություն. պատգամավոր

Եթե ազգակործան պատուհասը Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, դա կլինի պետական դավաճանություն. պատգամավոր

Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտը ամեն մի հանդիպման ժամանակ կլինի Բրյուսելում, թե Պրահայում, խորացնում է Արցախի հանձման գործընթացը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Աշոտ Դանիելյանը:

«Հայ ժողովուրդն ունի բոլոր իրավունքները կապիտուլյանտին հետ պահելու այդ քայլից: Հայաստանի որեւէ իշխանություն չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս եւ նման տեսակետ չի ունեցել, ինչպես այս ազգակործան պատուհասը: 2018 թվականից հետո իշխանությունը հայտարարեց՝ Հայաստանն Արցախ է, եւ վերջ, ինչը բերեց բանակցությունների տապալման եւ պատերազմի: Կապիտուլյանտն իրավունք չունի ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի մաս: Այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի Սահմանադրությանը եւ 1992 թվականին Գերագույն Խորհրդի ընդունած որոշմանը: Այսօր նժարին դրված է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը: Եթե ազգակործան պատուհասը ստորագրեց որեւէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս, դա կլինի պետական դավաճանություն»,- նշեց նա:

  • Կիսվել: