հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե առաջ ՌԴ-ն ի վիճակի էր չակերտավոր համոզելու Ադրբեջանին և խնդրելու մեզ, ապա այսօր պիտի խոսի Թուրքիայի հետ. ԱՀ նախագահ

Եթե առաջ ՌԴ-ն ի վիճակի էր չակերտավոր համոզելու Ադրբեջանին և խնդրելու մեզ, ապա այսօր պիտի խոսի Թուրքիայի հետ. ԱՀ նախագահ

Այն ժամանակ կռվում էր Արցախը Ադրբեջանի դեմ, և ռուսն ի վիճակի էր համոզելու՝ չակերտներում, Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին՝ զինադադարի առումով. այսօր պետք է խոսի ՀՀ-ի հետ և Էրդողղանի հետ, ես չգիտեմ՝ ինչքանով է պատրաստ ՌԴ-ն խոսելու Թուրքիայի հետ: Այս մասին քիչ առաջ ճեպազրույցումա ասաց Արցախ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Առաջին պատասխանը հարվածի շատ անակնկալ էր եղել, եթե հիշենք՝ ինչպես էր ֆաշիստական Գերմանիան հասել Մոսկվայի, Ստալինգրադի ակունքները, իսկ այսօր գտնվում ենք սահմանին, ոչինչ չի փոխվել՛՛,-նշեց նա:

Նախագահը տեղեկացրեց, որ չորս օրում խփվել է  թշնամու համարյա այնքան տեխնիկա, ինչքան Արցախյան առաջին պատերազմի ժամանակ:

Հարությունյանն ասաց. ՛՛Մեր ԱԳՆ-ն և մենք ընդհանուր կոչ ենք արել մեր սփյուռքի հայրենակիցներին՝ ակտիվ աշխատանք տանել միջազգային կառույցների հետ՛՛:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ իրական թշնամին Թուրքիան է, իսկ Ադրբեջանը գործիք է նրա ձեռքին, նախագահը պատասխանեց. ՛՛Այո, մենք համարում ենք, որ տարածաշրջանում վաղուց անթաքույց իր շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան, և նրա այսօր արդեն ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն  է՛՛:

Արցախի նախագահը Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ավարտի համար գլխավոր գործոնը համարեց Ադրբեջանի ղեկավարության խելքի բացակայությունը՝ թվելով այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի ավարտին:

՛՛Առաջին գլխավոր գործոնը դա խելքի գործոնն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ: Պատերազմը կավարտվի, երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ ունի հակաադրբեջանական իշխանություն՛՛,- ասաց նա:

Հարությունյանը նշեց. ՛՛Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ, լավագույն դեպքում, ոչ հաղթանակով: Հետևանքները՝ տասնյակ հազարավոր զոհեր՝ իրենց կողմից, և վիրավորներ, տնտեսության քայքայում, Ադրբեջանի ժողովուրդը տասնայկ տարիներ սոցիալական հարցում խնդիրներ է ունենալու, նավթի պաշարները նվազում են, ֆինանսական ռեսուրսները, պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պիտի արդարացնեն այս ընթացքում փոշիացրած միլիարդավոր դոլարները, վերջին տասը տարվա՝ նավթից ստացված դոլարների մասին է խոսքը, իսկ իր իշխանությունների դատաստանը տեսնելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը՛՛:

Խոսելով այն մասին, որ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել վարձկաններին դուրս բերել հակամարտության գոտուց, խոսքը Լիբիայից ու Սիրիայից վարձկանների մասին է, և ներկայացնելով իր գնահատականը՝ Հարությունյանն ասաց. 

՛՛Դրա ճիշտ պատասխանը Շամիլ Բասաևն է տվել՝ չեչենական դաշտային հրամանատարը, որ՝ սա մեր պատերազմը չէ, իրականում նա շատ կորուստներ է կրել հենց արցախյան հատվածում և ոչ միայն, Պակիստանից եկած մոջահեդներն էլ են ծանր վնասներ կրել, և երբևէ վարձկանները օգուտ չեն բերել, դա պետք է հասկանա Ադրբեջանը: Վարձկաններն Ադրբեջանի ժողովրդին չարիք կբերեն՛՛: 

 

  • Կիսվել: