կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ես մնում եմ Արցախում և շարունակելու եմ իմ գործունեությունը․ Վարդանյանը РБК-ին հայտնել է իր հետագա ծագրերի մասին

Ես մնում եմ Արցախում և շարունակելու եմ իմ գործունեությունը․ Վարդանյանը РБК-ին հայտնել է իր հետագա ծագրերի մասին

Նախօրեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  պետնախարարի պաշտոնից հեռացված գործարար Ռուբեն Վարդանյանը РБК-ի հետ զրույցում ասել է, որ մնալու է Լեռնային Ղարաբաղում և շարունակելու է իր գործունեությունը։

«Այո, ես մնում եմ Արցախում և շարունակելու եմ իմ գործունեությունը»,- ասել է Վարդանյանը։

РБК-ի հարցին՝ ԼՂՀ կառավարության հետ համագործակցությունը շարունակելու մասին, գործարարն ասել է, որ ինքը պատրաստ է սրան՝ «որտեղ անհրաժեշտ կլինի ընդհանուր գործի համար»։

Նրա խոսքով, ինքը մտադիր չէ լքել ԼՂՀ-ն եւ շարունակելու է զբաղվել երկրի օգտակար գործունեությամբ, այդ թվում՝ «Մենք ենք մեր սարերը» բարեգործական հիմնադրամում։

  • Կիսվել: