երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ես չեմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց համոզված եմ՝ իրենք մեր հարցազրույցները լսում են. Արթուր Թովմասյան

Ես չեմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց համոզված եմ՝ իրենք մեր հարցազրույցները լսում են. Արթուր Թովմասյան

Ես որեւէ ղեկավար պաշտոն չեմ զբաղեցնում եւ Հայաստան տեղափոխվելուց հետո չեմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

«Բայց հարցազրույցների միջոցով մենք հարցեր ենք բարձրաձայնում, որտեղ գույքագրում ենք, թե մեր հայրենակիցներն ինչ խնդիրներ ունեն, համոզված եմ՝ իրենք լսում են:

Այսօր ոչ միայն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են վատ իրավիճակում գտնվում, նաեւ ՀՀ-ում ունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են աղքատության վիճակում, բնակարանի ու աշխատանքի կարիք ունեն: Կարծում եմ՝ միասին պետք է այս հարցը լուծվի, որպեսզի չշահարկվի, թե բռնի տեղահանվածների հարցը լուծվում է, Հայաստանի քաղաքացիներինը՝ ոչ: Մենք՝ արցախցիներս, Հայաստանի քաղաքացիների հետ միասին նույն օրգանիզմի տարբեր կողմերն ենք: Ո՞նց կարող է գլուխդ ցավի, ոտքդ դա չզգա: Մենք նույն օրգանիզմն ենք եւ այդպես էլ պետք է լինի: Իհարկե, Հայաստանի անվտանգության հարցերը մեզ նույնպես մտահոգում է»,-ասաց Արթուր Թովմասյանը:

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել:

Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը:

  • Կիսվել: