ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես Արցախը չեմ հանձնել. Փաշինյան

Ես Արցախը չեմ հանձնել. Փաշինյան

Ես Արցախը չեմ հանձնել, ես 2018 թվականից արել եմ ամեն ինչ, որ Պաշտպանության բանակը պատրաստ լինի պատերազմի։ Այս մասին այսօր Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին, թե հողերը զիջելու պարագայում ինչու իր պաշտոնը չի թողնում առավել խելացի մարդկանց։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք 1994 թվականին հաղթել ենք, դրանից հետո Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թիվը նվազել է, Ադրբեջանինը՝ կրկնապատկվել։ Դուք ասում եք՝ Արցախը հանձեցիք, շատ լավ։ Դուք նկատի ունեք նոյեմբերի 9-ի համաձայնագի՞րը, թե՞ որ ես մինչ դա ինչ-որ բան չեմ արել։ Բանակցային ողջ ընթացքում հողերի զիջումը եղել է առանցքային խնդիր։ Եթե Ձեզ մեկը կասի, որ ինքը հող չէր զիջելու, կստի։ Ես նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել եմ՝ հասկանալով, որ հակառակ պարագայում 30 հազար զինվոր գերի է մնալու։ Ասում եք՝ հողերը հանձնել եք, 30 տարի քանի՞ մարդ էր ապրում այդ հողի վրա։ Ի՞նչ ավելացված հարկ էր ստեղծվում մեր զինվորի համար այդ հողերի վրա։ Համարյա ոչինչ՛՛:

Դիմելով վերոնշյալ հարցը բարձրացրած՝ հայ համայնքի ներկայացուցչին՝ Փաշինյանը վրդովված շարունակեց. ՛՛Իսկ Դուք ինչո՞ւ եք Չեխիայում ապրում։ Մեր խնդիրն այն է, որ մենք մի տեղում ապրել ենք, ուրիշ տեղ հայրենիք ենք համարել։ Պետության մեջ պետք է աշխատել եւ հարկեր վճարել։ Հայրենիքը հեռվից սիրելու սովորությանը եկեք վերջ տանք։ Հողը Դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել եք երջանիկ կյանքով ապրում եք Պրահայում՛՛:

  • Կիսվել: