երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երթ Երևանի փողոցներում՝ ի պաշտպանություն Արցախի

Երթ Երևանի փողոցներում՝ ի պաշտպանություն Արցախի

Քիչ առաջ Երևանի կենտրոնական փողոցներում երթ է իրականացվել՝ ի պաշտպանություն Արցախի։

Երթի մասնակիցները կենտրոնական տարբեր փողոցներով շրջել են՝ ձեռքներին Արցախի մի քանի մետրանոց դրոշ:

Նրանք վանկարկել են՝ ՛՛Արցախ՛՛, ՛՛Ազատություն Արցախին՛՛, ՛՛Միացե՛ք՛՛ և այլն։ Անցնող մեքենաների վարորդներն էլ ազդանշան են տվել՝ հաջակցություն երթ իրականացնողների:

Երթի մասնակիցների վերջնակետը Հանրապետության հրապարակն է, որտեղ էլ այս պահին շարունակվում է ակցիան:

  • Կիսվել: