երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Երկարաձգվել է «Թի Ֆուդ» ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի նկատմամբ կիրառված գործունեության ծավալման արգելանքի ժամկետը

Երկարաձգվել է «Թի Ֆուդ» ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի նկատմամբ կիրառված գործունեության ծավալման արգելանքի ժամկետը

ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է որոշում, համաձայն որի երկարաձգվել է «Թի Ֆուդ» ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի նկատմամբ կիրառված գործունեության ծավալման արգելանքի ժամկետը:

Տնտեսվարողը գործունեություն չի ծավալի ևս 6 օր:

Հիշեցնենք, որ Արցախի հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում ձևավորված հակամահաճարակային արագ արձագանքման խմբերը, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքերի շրջանակներում, տնտեսվարողների շրջանում իրականացնում են ուժեղացված ստուգայցեր: Մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները ներկայացվում են պարետին: Հավելենք նաև, որ մինչ տույժի կիրառումը բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

  • Կիսվել: