հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի համերգները՝ ՀՀ-ում հյուրընկալված արցախցիների համար

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի համերգները՝ ՀՀ-ում հյուրընկալված արցախցիների համար

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի Բյուրականի արվեստի ակադեմիայում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին և 14-ին տեղի ունեցան համերգներ Հայաստանում հյուրընկալված արցախցիների համար: Միջոցառումը իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Համերգային կատարումներով ելույթ են ունենացել «Հայաստանի նոր անուններ»-ի տաղանդաշատ սաները: Յուրաքանչյուր օր համերգից առաջ իրականացվել է այց Բյուրականի Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարան և Սուրբ Հովհաննես եկեղեցի:

 

 

  • Կիսվել: