երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Երևանում վերսկսվում է «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը

Երևանում վերսկսվում է «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը

Մինչ 2023թ. Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Մայր Հայաստանում' համագործակցությամբ «Դանիական–հայկական բարեգործական առաքելության» հետ, հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:
 
Առաջին երկու խմբերը 2023թ. հոկտեմբեր ամսից իրենց աշխատանքներն սկսել են Երևանի Սուրբ Խաչ եկեղեցում: Իսկ 2024թ. ուսումնական տարվա սկզբին ավելացել են ևս երկուսը, որոնք գործում են Երևան քաղաքի Բաղրամյան 59գ հասցեում:
 
Ծրագրի շրջանակում երեխաները ուսումնասիրում են Աստվածաշունչը եւ դաստիարակվում Աստծո խոսքով:
 
Դասերին մասնակցել կարող են 8-15 տարեկան երեխաները:
 
Ընդունելություն.
- Երևան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, յուրաքանչյուր շաբաթ օրերին ժամը 13:00-ին,
- Երևան քաղաք, Բաղրամյան 59գ, շաբաթ օրերին ժամը 15:00-ին և կիրակի օրերին ժամը 15:00-ին:
 
Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +37497751276:
 

  • Կիսվել: