Երևանում մնացած, ընտանիքներից կտրված արցախցի երեխաները համերգ են կազմակերպել (տեսանյութ)
Արցախի շրջափակման հետևանքով Երևանում հայտնված և ընտանիքներից կտրված արցախցի երեխաները մի քանի ժամում որոշել են համերգ կազմակերպել՝ հիշեցնելով հայի գոյության հավիտենականության մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը միակն է, որը կապում է Արցախը Հայաստանին:
Բացի այդ՝ ադրբեջանական կողմը նաև դադարեցրել էր գազամատակարարումն Արցախի ողջ տարածքում:
Հավելենք, սակայն, որ գազամատակարարումն այսօր վերականգնվել է, սակայն ճանապարհը շարունակում է մնալ փակ՝ սպառնալով հումանիտար ճգնաժամ ստեղծել ողջ Արցախի տարածքում:
Ի դեպ՝ ԱՀ ՄԻՊ-ն ադրեն իսկ արձանագրել է հումանիտար ճգնաժամ Ստեփանակերտի տուն ինտերնատում:
Նշենք նաև, որ այս օրերին ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի մոտ բողոքի ակցիաներ են անցկացվում՝ Արցախի ապաշրջափակման հարցով:
Այսօր այդ կառույցի ներկայացուցիչները հանդիպել են ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ, նշել, որ հայկական կողմի պահանջներն իրենք կներկայացնեն Նյու-Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայան: