հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Երևանում բողոքի ակցիաներ են. ցուցարարները փողոցներ են փակում՝ հաջակցություն Արցախի (ուղիղ)

Երևանում բողոքի ակցիաներ են. ցուցարարները փողոցներ են փակում՝ հաջակցություն Արցախի (ուղիղ)

Քիչ առաջ մի խումբ արցախցիներ Երևանում քայլերթ են իրականցրել և փակել են Բաղրամյան-Մոսկովյան պողոտան՝ ցանկանալով քաղաքացիներին  իրազեկել այն աղետալի իրավիճակի մասին, որն առկա է Արցախում:

՛՛Սա ընդամենը խաղաղ իրազեկման ակցիա է՛՛,-նշեցին նրանք

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան ռուսալեզու և անգլալեզու գրառումներով պաստառներ՝ ՛՛Դադարեցնել Արցախի շրջափակումը՛՛, ՛՛Բացեք կյանքի ճանապարհը՛՛։

Նրանք քաղաքացիներին կոչ արեցինդուրս գալ և միանալ իրենց։

Ավելի ուշ մասնակիցները մեկը՝ ՛՛Մենք Արցախն ենք՛՛ նախաձեռնող խմբի անդամ Լիանա Պետրոսյանը, հայտարարեց, որ իրազեկման ակցիայի այս փուլը համարում են ավարտված՝ նշելով, որ վաղը բոլորին հրավիրում են հանրահավաքի Ազատության հրապարակում՝ երեկոյան ժամը  20.00-ին:

Նշենք, որ թեև ոստիկանները հայտարարեցին, որ ակցիան անօրինական է, մասնակիցներն ունեն ընդամենը հինգ րոպե, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն ակցիան տևեց շատ ավելի երկար, բայց ոստիկանները ոչ մի քայլ չձեռնարկեցին, որ մասնակիցներին հեռացնեն ճանապարհից:

Հավելենք նաև, որ ակցիայի մասնակիցների կոչին ուղևորներից ու անցորդներից ոչ մեկը չմիացավ, իսկ մեքենաները շրջվեցին և գնացին այլ ճանապարհով: 

 

 

  • Կիսվել: