Երթեր ու հավաքներ ի զորակցություն Արցախի՝ աշխարհի տարբեր վայրերում (տեսանյութ)
Այսօր ինչպես Հայաստանում՝ Երևանի Ազատության հրապարակում, այնպես էլ աշխարհի տարբեր վայրերում հայերը հավաքներ ու երթեր են կազմակերպել՝ հաջակցություն Արցախի:
Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է:
Այսպես՝ Լոնդոնում երթ է տեղի ունեցել, որի մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:
Բուենոս-Այրեսում նույնպես հավաքվել են հայեր՝ ի զորակցություն Արցախի:
Իսկ ավտոերթի այս լուսանկարն արված է այսօր՝ Լիբանանում.