ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Ստեփանակերտում մարզական միջոցառում է կազմակերպվել

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Ստեփանակերտում մարզական միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ մայիսի 31-ին, մայրաքաղաքի  Մանկապատանեկան մարզադպրոցի կողմից համար 6 դպրոցի մարզասրահում անց է կացվել բասկետբոլի տարրերով «Ուրախ մեկնարկներ» մրցույթ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները նախ հարգանքի տուրք են մատուցել հանուն Արցախի մղված բոլոր պատերազմներում անմահացած հերոսների հիշատակին։ 

Нет описания.

Нет описания.
Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի Մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էմիլս Օգանիսյանն ասել է, որ մրցույթին մասնակցում է  8 թիմ՝  7-10 տարեկան պատանիների և աղջիկների ընդգրկմամբ։ 
«Թեժ ու հետաքրքիր մրցապայքար է ընթանում մարզիկների միջև։ Մասնակիցների թիվը բավական մեծ է: Ուրախալի է, որ նրանք հետաքրքրված են մարզաձևով, և, որ բասկետբոլը  բավականին սիրված ու զարգացած է Հանրապետությունում։ Ամեն տարի մեր բասկետբոլիստները համալրում են Հայաստանի հավաքականի թիմի կազմը և մասնակցում Եվրոպայի առաջնություններին։ 2017 թվականին զբաղեցրել ենք Եվրոպայի առաջնության 1-ին պատվավոր հորիզոնականը: Այսօր մեր 5 մարզիկ «Սպորտի վարպետ»-ի կոչում ունի»,-նշել է Է. Օգանիսյանը։ 

Нет описания.
Մրցույթի  բոլոր մասնակիցները, հունիսմեկյան տոնին ընդառաջ, Մանկապատանեկան մարզադպրոցի կողմից մարզաշապիկներ կստանան։

Нет описания.

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

  • Կիսվել: