Երեկ խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, որպեսզի արտահայտեմ մեր խորը մտահոգությունը ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի թվիթերյան էջում: Նշվում է, որ զրույցի ընթացքում նա խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ:
"Երեկ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի արտահայտեմ մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Միացյալ Նահանգները բոլոր կողմերին կոչ է անում շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար", - գրել է Բլինքենը: