ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երբ լռում են մուսաները, սկսում են կրակել զենքերը. Ստեփանակերտում կայացել է «Հրեշը լուսնի վրա» պիեսի առաջնախաղը

Երբ լռում են մուսաները, սկսում են կրակել զենքերը. Ստեփանակերտում կայացել է «Հրեշը լուսնի վրա» պիեսի առաջնախաղը

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Ստեփանակերտում կայացավ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի առաջնախաղը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացումը Հայոց Ցեղասպանությունից փրկված և այլ երկրում ապաստան գտած հայերի մասին է, ովքեր փորձում են կառուցել իրենց երջանկությունը՝ պահպանելով ազգային ինքնությունը:
Ներկայացման բեմադրիչը Երևանի Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Վահան Խաչատրյանն է:
«Մենք 106 տարի շարունակ վերապրում ենք ապրիլի 24-ը, այլ ոչ թե հիշում: Փորձել եմ լավատեսությամբ տոգորել մեր ժողովրդին և զարգացնել այն միտքը, որ ամեն մի արհավիրքի հաջորդում է լուսավոր, հուսառատ օր: Իմ կարծիքով՝ դերասանական անկեղծ խաղը յուրաքանչյուրին իր կյանքից մի դրվագ, թեկուզ մեկ վայրկյան, շունչ կհիշեցնի՝ ստիպելով մտածել և վերլուծել սխալները: Բեմադրությունը ներկայացվել է ռուսերենով, քանի որ պետք է ներկայացնենք մեր անհատականության պայքարը, հայի տեսակը այլ լեզուներով նաև. իսկ եթե հնարավորություն լինի, մեծ սիրով կբեմադրեմ նաև անգլերենով և ֆրանսերենով: Երբ լռում են մուսաները, սկսում են կրակել զենքերը: Մուսան երբեք չպետք է լռի, արվեստի բարությունը և լույսը պետք է աշխարհով մեկ տարածենք», -մեզ հետ զրույցում ասաց Վ. Խաչատրյանը:

  • Կիսվել: