ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եռաբլուր զինվորական պանթեոնում ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը շաբաթօրյակ է իրականացրել

Եռաբլուր զինվորական պանթեոնում ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը շաբաթօրյակ է իրականացրել

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը շաբաթօրյակ է իրականացրել, որին մասնակցել են ներկայացուցչության ողջ կազմը, ՀՀ-ում սովորող արցախցի ուսանողներ, ներկայացուցչության կոչին միացած քաղաքացիներ։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի Ներկայացուցչությունը:

Արցախի շրջափակման հետևանքով ավելի քան 100 օր է արցախցի զոհված հարյուրավոր հայորդիների հարազատներ զրկված են տղաների շիրիմներին այցելելու հնարավորությունից և այս նախաձեռնությունն էլ իրականացվել է ծնողների առաջարկով։

Շաբաթօրյակի ընթացքում մաքրվել և ծաղիկներ են տեղադրվել Եռաբլուրում հանգչող 44-օրյա պատերազմի բոլոր նահատակների շիրիմներին։

 

  • Կիսվել: