ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում ԿԽՄԿ-ի զգուշացումներին. Տոյվո Կլաար

ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում ԿԽՄԿ-ի զգուշացումներին. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Արցախում հումանիտար օգնություն հասցնելու անհնարինության մասին գրառմանը: Թվիթերյան իր միկրոբլոգում Կլաարը մասնավորապես գրել է.

«ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում գետնի վրա շատ դժվար հանգամանքներում: Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց զգուշացումներին»։
 
Կլաարը կից հրապարակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հրապարակումը:

  • Կիսվել: