շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵՄ-ն հետևում է, թե ինչպես է Ադրբեջանը հասնում էթնիկ զտումների իր նպատակին. Մայքլ Ռոթ

ԵՄ-ն հետևում է, թե ինչպես է Ադրբեջանը հասնում էթնիկ զտումների իր նպատակին. Մայքլ Ռոթ

ԵՄ-ն հետևում է, թե ինչպես է Ադրբեջանը հասնում էթնիկ զտումների իր նպատակին: Այս մասին իր X միկրոբլոգում գրել է Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթը։

«Մինչ ԵՄ-ն դեռ քննարկում է դիտորդական առաքելության հարցը, Լեռնային Ղարաբաղում փաստեր են ստեղծվում։ Էթնիկ հայերը փախչում են Հայաստան: Լեռնային Ղարաբաղը շուտով կազատվի հայերից: ԵՄ-ն հետևում է, որ Ադրբեջանը հասնի էթնիկ զտումների իր նպատակին»,- նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: