չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն, Ադրբեջանը պետք է ապաշրջափակի միջանցքը. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն, Ադրբեջանը պետք է ապաշրջափակի միջանցքը. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն իր թվիթերյան էջում անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ օգնության մատակարարումը։ Դա հումանիտար աղետի և էթնիկ զտումների սպառնալիք է։ Ադրբեջանը վտանգում է հայ-ադրբեջանական փխրուն խաղաղության գործընթացը և անվտանգությունը՝ Հարավային Կովկասում:

ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն: Ադրբեջանը պետք է ապաշրջափակի միջանցքը։ Մեզ անհրաժեշտ է ԵԽ փաստահավաք առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղում։ Բացի այդ, ԵՄ առաքելությունը Հայաստանում պետք է ուժեղացվի և ընդլայնվի դեպի Ադրբեջան՛՛:

  • Կիսվել: