երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է. Արցախի ՄԻՊ

Էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է. Արցախի ՄԻՊ

Արցախում գտնվող սիրելի՛ հայրենակիցներ, շատ են ասում, որ ՀՀ-ում հանրությունը տեղեկացված չէ, թե ինչպիսի իրավիճակ է Արցախում, կարծես թե մենք Արցախում ենք միայն հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ և հասարակության մի փոքր հատված Հայաստանում և Սփյուռքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

՛՛Սոցիալական ցանցերի արցախցի բոլոր օգտատերե՛ր և իրավիճակին իրազեկ սիրելի՛ հայրենակիցներ, սոցիալական բոլոր ցանցերում գրեք իրավիճակի մասին, ինչպես Դիանան է արել՝ նշելով ձեր ընկերներին։

Միգուցե առաջարկս միանշանակ չընդունվի, բայց էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է՛՛-նշել է նա՝ կիսվելով արցախցի օգտատեր Դիանա Սարկիսյանի գրառումով:

  • Կիսվել: