երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նրանք  սպասում են այն պահին, երբ կկարողանան վերջապես տուն վերադառնալ․ Քսավիեր Բելլամին հանդիպումներ է ունեցել Հայաստանում մնացած արցախցիների հետ

Նրանք սպասում են այն պահին, երբ կկարողանան վերջապես տուն վերադառնալ․ Քսավիեր Բելլամին հանդիպումներ է ունեցել Հայաստանում մնացած արցախցիների հետ

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիեր Բելլամին  հանդիպումներ է ունեցել պատերազմի ժամանակ տեղահանված, ինչպես նաև Լաչինի միջանցքը փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ։

«Գորիսից մինչև Երևան երկար հանդիպումներ արցախից  տեղահանվածների հետ։ 2020 թվականի պատերազմից մինչև Լաչինի միջանցքի արգելափակումը հազարավոր ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց տները, իրենց մերձավորներին ։ Նրանք միայն սպասում են այն պահին, երբ կկարողանան վերջապես տուն վերադառնալ»,- գրել է նա Թվիթերում կից հրապարակելով հանդիպման լուսանկարները։

Հիշեցնենք, ավելի վաղ պատգամավորը այցելել էր Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ծանոթացել իրավիճակին։ Նա նաև հանդիպումներ էր ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանի,  ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ։

  • Կիսվել: