հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը. Արցախի պետական նախարար

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը. Արցախի պետական նախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգոր Մարտիրոսյանը գրառում է կատարել հունիսի 1-ի առնչությամբ։

«Հարգելի՛ ծնողներ, սիրելի՜ երեխաներ
Առջևում հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սովորաբար,այդ հրաշալի և ամենասպասված տոնը նշանավորվում էր տարաբնույթ միջոցառումներով, մեծ զբոսանքներով, զվարճանքի վայրեր այցելելով: Այդպես յուրաքանչյուր ծնող փորձում էր օրն անմոռանալի ու առանձնահատուկ դարձնել երեխաների համար:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սակայն, համավարակով պայմանավորված, այս տարի պետք է խորապես պարունակի միջազգային հանրության կողմից հավանության արժանացած իմաստն ու բովանդակությունը: Եվ հիմա,ինչպես երբեք, երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը առանձնահատուկ ուշադրության կարիք ունի:

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը: Իսկ դա հնարավոր է, եթե խուսափենք հանրային մեծ հավաքներից, ատրակցիոնների մոտ կուտակումներից, հերթերից, փակ շինություններում միջոցառումներ կազմակերպելուց:

Եվ ամրագրենք, որ առջևում ամառային տաք օրերն են՝ երեխաների հետաքրքիր ժամանցը կազմակերպելու լավագույն ժամանակահատվածը: Իսկ հունիսը 1-ի խորհուրդը կարող է առանձնանալ ևս մեկ ընտանեկան  ջերմ ու հետաքրքիր տոնակատարությամբ: Առողջություն մեզ և մեր երեխաներին»,- գրել է Արցախի պետնախարարը:

  • Կիսվել: