հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եկել ենք պահանջենք, որ միջոցներ ձեռնարկեն Լաչինի միջանցքը բացելու համար. Ակցիա կառավարության մոտ

Եկել ենք պահանջենք, որ միջոցներ ձեռնարկեն Լաչինի միջանցքը բացելու համար. Ակցիա կառավարության մոտ

Արցախից տեղահանված քաղաքացիներն այսօր՝ դեկտեմբերի 30-ին կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ: Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր եկել են Հայաստանի կառավարությունից պահանջեն, որ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ. «Այսօր 19-րդ օրն է, որ Արցախը գտնվում է բլոկադայի մեջ: Հազարավոր ծնողներ եւ երեխաներ իրարից անջատված են, մի մասը գտնվում է Հայաստանում, մի մասն Արցախում: Դա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Մենք այսօր որեւէ դրական քայլ չենք տեսնում: Թեեւ տեսել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում անձամբ նախագահ Պուտինին ասել է, որ Լաչինի միջանցքը փակ է, բայց ոչ մի դրական քայլ չեն անում: Փաստորեն, եկել ենք այն համոզմն, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կարողանում իրենց խնդիրը կատարեն: Մյուս կողմից չենք կարող հասկանալ, ո՞նց կարող է նման գերտերությունը նման խնդիր վերցնի իր վրա, որ առնվազն 5 տարով մարդկանց համար ապահովելու է խաղաղ կյանք, բայց դեռ երկու տարի չանցած մարդիկ  հայտնվել են բլոկադայի մեջ»:

Հարցին, թե այստեղ միտո՞ւմ են տեսնում, նա պատասխանեց. «Միտում չենք տեսնում, բայց քանի որ ԱԽ քարտուղարն ասել է, որ մեզնից միջանցք են ուզում, միութենական պետության մեջ են ուզում մտցնել Հայաստանը, դրա արձագանքն էլ տեսել ենք, որ ոչ թե հերքել են, այլ «աչոտ» են ուզել: Ասել են՝ պետք է պատասխան տաս՝ որտեղ ենք ասել, ոնց ենք ասել: Մենք նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման առաջին օրից էլ խախտումներ են գնում՝ սկսած Խծաբերդից, Հին Թաղերից մինչեւ Փառուխ ու Քարագլուխ: Բազմաթիվ դեպքեր են եղել ու ոչ մի արձագանք չկա»,-ասաց Ստեփանյանը:

  • Կիսվել: