հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եղցահողի վարչական տարածքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է

Եղցահողի վարչական տարածքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է

Հրշեջ փրկարարները կանխել են անտառում բռնկված կրակի տարածումը :

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
 
Ապրիլի 4-ին ժամը 14:56-ին, ԱԻ պետական ծառայության «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Հրդեհը շիջելու և դրա տարածումը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարների օպերատիվ գործողությունների և բարդ ռելիեֆային պայմաններում վարպետորեն գործելու շնորհիվ, ժամը 15:34-ի դրությամբ հրդեհը լիամարվել է։ Այրվել է մոտ 400 քառ.մ չոր խոտատարածք։
 
Ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում։
 
Տարվա այս սեզոնին` հիմնականում բնակչության անուշադրության հետևանքով, մեծանում է բաց տարածքում հրդեհների բռնկման ռիսկերը։ Անցանկալի դեպքերից խուսափելու համար ԱԻ պետական ծառայությունը կոչ է անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Մեր պատասխանատվությամբ պաշտպանենք նաև շրջակա միջավայրը։

  • Կիսվել: