հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը ՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ստեֆան Վիսկոնտին ՝ Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից) հանդես եկան հետևյալ հայտարարությամբ:

Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար:

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղերում իրավիճակի կայունացման համար և կրկին հայտարարում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: