չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ձմերուկը` որպես տորթ. Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից

Ձմերուկը` որպես տորթ. Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է, թե ինչպես են շրջափակված Արցախում նշում երեխաների ծննդյան օրը։

«Ահա այսպիսինն է երեխայի ծննդյան օրը Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում:

30 հազար երեխա տառապում է թերսնուցումից, քանի որ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը նույնիսկ ԿԽՄԿ-ի միջոցով։ Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունն արդեն 11 օր  է՝ արգելափակված է Լաչինի միջանցքի մուտքի մոտ»,- «Թվիթեր»-ում նշել է Բադալյանը։

  • Կիսվել: