չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դժվար է պատկերացնել աղավնիներ սպանող էկոակտիվիստներ, որոնք մորթյա գլխարկներով և կաշվե պայուսակներով են. Modern Diplomacy

Դժվար է պատկերացնել աղավնիներ սպանող էկոակտիվիստներ, որոնք մորթյա գլխարկներով և կաշվե պայուսակներով են. Modern Diplomacy

Դժվար է պատկերացնել աղավնիներ սպանող էկոակտիվիստներ, որոնք մորթյա գլխարկներով և կաշվե պայուսակներով են։  Modern Diplomacy-ին անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը։

Հոդվածը՝ ստորև․

«Դժվար է որոշել ստույգ պահը, երբ է ի հայտ եկել մարդու իրավունքների հայեցակարգը, քանի որ մարդու իրավունքների էվոլյուցիայի գործընթացը հաշվվում է ավելի քան հարյուր տարի։ Տասնամյակներ պահանջվեցին մարդու իրավունքները համաշխարհային հարթակ դուրս բերելու և համաշխարհային գիտակցության մեջ դրանք սերմանելու համար: Բայց ինչպե՞ս հասանք այն պահին, երբ մեր դարաշրջանը, որն աչքի է ընկնում որպես մարդու իրավունքների դարաշրջան, վերածվեց այս իրավունքների ու ազատությունների ամենազզվելի ժխտման դարի։

Եվրոպայից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա ավելի քան 120,000 մարդ արգելափակված է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, և նրանք կարող են սովամահ լինել: Ինչպե՞ս պատահեց, որ դա տեղի ունեցավ: 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Հայաստանը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հետ կապող միակ ճանապարհը՝ իրենց անվանելով բնապահպան և պնդելով, որ բնապահպանական բողոքի ակցիա են անցկացնում, թեև դժվար է պատկերացնել մորթյա գլխարկներով և կաշվե պայուսակներով էկոակտիվիստների, որոնք աղավնիներ են սպանում, պլաստիկ փուչիկներ բաց թողնում և հեղադրում պլաստիկե տոնածառներ։

Այնուամենայնիվ, այս տեսաէֆեկտները միայն այսբերգի գագաթն են: Սոցցանցերում նրանց ակտիվության շնորհիվ պարզ դարձավ, որ Արցախում ադրբեջանցի «էկոակտիվիստների» բողոքի ակցիան կեղծ օրակարգ ունի. «ակտիվիստները» ներկայացնում են Ադրբեջանի կառավարության հետ սերտ կապեր ունեցող և պետության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններ։

Բացի այդ, Լաչինի միջանցքը շրջափակող ադրբեջանցի «էկոակտիվիստներին» շարունակում են ավտոբուսներով տանել «ցույցերի»` հերթապահության, այնուհետև հանգստանալու Շուշիի` ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող քաղաքի հյուրանոցներ: «Էկոակտիվիստների» մեջ կան ադրբեջանցի զինվորականներ, իսկ «էկոակտիվիստների» խորհրդանիշը «Գորշ գայլերի» ժեստն է, «Գորշ գայլերի»` որը թուրքական ծայրահեղ ազգայնական ծայրահեղ աջ խմբավորում է, որը նախկինում բռնություն է գործադրել էթնիկ փոքրամասնությունների` այդ թվում՝ հայերի նկատմամբ։

Հարկ է ընդգծել, որ առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ անհնար է։ Ներկայումս Ադրբեջանում մի քանի գործեր կան հարուցված քաղաքացիների նկատմամբ, որոնք ձերբակալվել են առանց նախնական թույլտվության Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի շրջաններ մուտք գործելու պատճառով»։

  • Կիսվել: