հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դժվար է հավատալ, որ միջազգային հանրության անգործության պայմաններում Ազատ Արցախը կարող է երազանք մնալ

Դժվար է հավատալ, որ միջազգային հանրության անգործության պայմաններում Ազատ Արցախը կարող է երազանք մնալ

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հայտարարություն է տարածել․

«Քաջատեղյակ ենք, որ դուք հետևում եք Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և լիովին տեղեկացված եք ժողովրդի ծանր կացության վերաբերյալ։ Շնորհակալ ենք աջակցության համար:

Հայաստանի և Արցախի միջև բեռնափոխադրումները դադարեցվել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ի ադրբեջանական շրջափակումից ի վեր, ինչը խիստ ծանր հետևանքների է հանգեցրել:

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը ջանքեր է գործադրել աջակցելու կայուն զարգացման ծրագրերին՝ ստիպված լինելով կասեցնել իր ծրագրերի մեծ մասը: Այժմ գործակալությունը դրամական միջոցներն ուղղում է արտակարգ իրավիճակը մեղմող գործողություններին: Այդ միջոցներն օգտագործվում են տեղում, օրինակ՝ փայտի վառարաններ, ապաստարաններ և ձիաքարշ սայլեր սարքելու համար. բոլորը՝ տեղական նյութերի գործածմամբ: Գործակալությունը նաև բարեգործական ճաշարաններ է բացում Ստեփանակերտում, որոնցից օգտվում են բնակչության առավել խոցելի խմբերը: Այս ճաշարաններում օգտագործվում է մոտակա գյուղերում աճեցված բնամթերքը:

Գիտեք, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության 32-րդ տարեդարձն է: Դժվար է հավատալ, որ միջազգային հանրության անգործության պայմաններում Ազատ Արցախը կարող է երազանք մնալ։ Ուստի սեպտեմբերի 2-ին` Արցախի օրվան ընդառաջ, խնդրում ենք ակտիվացնել ձեր սոցցանցերը և պատմել մեր երկրի ու նրա ժողովրդի ներկա վիճակի մասին: Շնորհակալ կլինենք ցանկացած օգնության համար՝ տեղեկատվական, թե ֆինանսական»։

  • Կիսվել: