շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ձեռնարկելու եմ բոլոր հնարավոր միջոցները՝ անհայտ կորած ազատամարտիկների ծնողների ներկայացրած խնդիրները լուծելու համար. ԱՀ պետնախարար

Ձեռնարկելու եմ բոլոր հնարավոր միջոցները՝ անհայտ կորած ազատամարտիկների ծնողների ներկայացրած խնդիրները լուծելու համար. ԱՀ պետնախարար

Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ: Այս մասին իր ֆեյսբուքան էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

՛՛Տեղում քննարկել ենք մի շարք հարցեր, լսել եմ նրանց մտահոգություններն ու առաջարկները, սակայն ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած այն անսահման ցավին ու տառապանքին, որի հետ ապրում են անհայտ կորած ազատամարտիկների ծնողները, նրանց կողմից ներկայացված ամենամեծ մտահոգությունը վերաբերում էր Արցախի Հանրապետության անվտանգությանն ու մեր ժողովրդի ապագային:

Հավաստիացնում եմ, որ իմ ողջ գործունեության ընթացքում ձեռնարկելու եմ բոլոր հնարավոր միջոցները հանդիպման ընթացքում ներկայացված խնդիրները լուծելու և առաջարկները իրականություն դարձնելու համար՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: