ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դուք ազնիվ չեք, անգամ մի փոքր էլ ազնիվ չեք․ Արցախի ՄԻՊ-ը՝ Տոյվո Կլաարին

Դուք ազնիվ չեք, անգամ մի փոքր էլ ազնիվ չեք․ Արցախի ՄԻՊ-ը՝ Տոյվո Կլաարին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը թվիթերյան իր միկրոբլոգում ներկայացրել է Ադրբեջանում անցկացված հարցման արդյունքները։ Տեղացիներից հետաքրքրվել էին, թե 2025 թվականին՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուց հետո, հայ երեխայի հանդիպելիս ինչ կանեն։ Հարցման մասնակիցների 17 տոկոսը ասել է, որ երեխային գերության կվաճառի, 22 տոկոսը՝ երեխային կացնով մասերի կբաժանի ու կկերակրի շներին։

«Մարդասիրական օգնություն՝ Աղդամից Ստեփանակերտի՞ն։ Նայեք այս նկարին, հետո՝ խոսեք։ Դուք ազնիվ չեք, անգամ մի փոքր էլ ազնիվ չեք, Տոյվո Կլար։ Ադրբեջանի հասարակությունն ամբողջությամբ ողողված է հայերի հանդեպ ատելությամբ»,- գրել է ՄԻՊ-ը։

  • Կիսվել: