չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Դիզակ Արտ»-ում ցուցադրված են պատերազմից փրկված ցուցանմուշներ, որոնք ապացուցում են, որ Հադրութը հայկական քաղաք է. ՄԻՊ

«Դիզակ Արտ»-ում ցուցադրված են պատերազմից փրկված ցուցանմուշներ, որոնք ապացուցում են, որ Հադրութը հայկական քաղաք է. ՄԻՊ

Մի քանի օր առաջ հյուր էինք «Դիզակ արտ» մշակութային կենտրոնում: Այն հիմնել են կանայք, որոնք պատերազմից առաջ աշխատել են Հադրութի մշակութային հաստատություններում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
 
«Դիզակ Արտ» կենտրոնում ցուցադրված են պատերազմից փրկված ցուցանմուշներ, որոնք մեր պատմության ու մշակույթի վկայությունն են, ապացուցում են, որ Հադրութը բոլոր ժամանակների հայկական քաղաք է: Այս կենտրոնը նպատակ ունի պահպանել Հադրութի կոլորիտը, պատկերներն ու Երևանում այն դարձնել մշակութային միջոցառումների կենտրոն:
 
Մեր աշխատակազմի մասնագետների հետ հադրութցիների հետ քննարկել ենք նրանց իրավունքներին վերաբերող հարցեր:
 
Բարձրացված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ պայմանավորվել ենք համատեղ աշխատել: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից: Այս հարցերով ամուր համագործակցում ենք նաև Արցախի իմ գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ: Միասին կքննարկենք հարցերի լուծման ուղղություները»,-նշել է նա:
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: