Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. ԱՀ ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման և կրակ է բացելու հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից:
«Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել են փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»,-ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: