ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետք է պատժամիջոցներ կիրառենք  Ալիեւի դեմ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար․ Շվեդիայի ԵԽ պատգամավոր

Պետք է պատժամիջոցներ կիրառենք Ալիեւի դեմ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար․ Շվեդիայի ԵԽ պատգամավոր

Շվեդիան ներկայացնող ԵԽ պատգամավոր  Չարլի Վեյմերսը «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձեւի քննարկման ժամանակ հայտարարել է, որ պետք է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար։ 

ԵԽ պատգամավորը մասնավորապես նշել է․ «Հաղորդագրություններն ու արբանյակային լուսանկարները մանրամասնորեն ցույց են տալիս Ադրբեջանի կողմից գրեթե 100 միջնադարյան եկեղեցիների, հազարավոր խաչքարերի, տասնյակ հազարավոր տապանաքարերի ծրագրված ոչնչացումը։ Նախագահ Ալիևը փորձում է թաքցնել իր հանցագործությունները ՝ խեղաթյուրելով պատմությունը, առաջ մղելով «ալբանացման» կեղծ տեսությունները և ջնջելով հայկական գրությունները եկեղեցիներից։

Եվրոպական Միությունը պետք է արտահայտվի, դատապարտի նախագահ Ալիևի կողմից հայկական քրիստոնեական ժառանգության օբյեկտների նկատմամբ իրականացված մշակութային ցեղասպանությունը։ Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք նրա նկատմամբ», - հաղորդում է  dialogorg.ru.

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: