երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դեպի Ստեփանակերտի օդանավակայան մուտքը շարունակում է արգելափակված մնալ

Դեպի Ստեփանակերտի օդանավակայան մուտքը շարունակում է արգելափակված մնալ

Դեպի Ստեփանակերտի օդանավակայան մուտքը շարունակում է արգելափակված մնալ։ Այս մասին հայտնել է Արթուր Օսիպյանը։

 «Այսօր՝ ժամը 19։00-ին, հավաքվեք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, լուծենք տրանսպորտի հարցը և միասին իջնենք Իվանյան»,- գրել է Օսիպյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Արցախի բնակիչները ավտոբուսով փակել են ՌԴ խաղաղապահ զորախմբի ճանապարհը դեպի Ստեփանակերտի օդանավակայան։ Ակցիայի մասնակիցների որոշմամբ ճանապարհը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ խաղաղապահները չեն տվել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները։

  • Կիսվել: