չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դեպի ԼՂ մարդասիրական օգնության արգելափակումը մարդու իրավունքների խախտում է․ Կանաչների եվրոպական կուսակցություն

Դեպի ԼՂ մարդասիրական օգնության արգելափակումը մարդու իրավունքների խախտում է․ Կանաչների եվրոպական կուսակցություն

Կանաչների եվրոպական կուսակցությունը X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։

«Կրիտիկական իրավիճակ Լաչինի միջանցքում. ադրբեջանական ուժերն արգելափակում են մարդասիրական օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Դա մարդու իրավունքների խախտում է»,- ասված է գրառման մեջ։

Ընդգծվում է նաև, որ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի կոչը Ադրբեջանին և Ռուսաստանին եղել է այն, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության համար։

  • Կիսվել: