ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դեկտեմբերի 19-ից Արցախում կվերաբացվեն փակված դպրոցները

Դեկտեմբերի 19-ից Արցախում կվերաբացվեն փակված դպրոցները

Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։ Այս մասին հայտնել է ԱՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

• Դեկտեմբերի 14-ից 17-ը բաց թողնված պարապմունքերը կիրականացվեն դեկտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում: •

Ուսումնական գործընթացը դադարեցրած հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է դեկտեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում:

• 6-օրյա ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում դեկտեմբերի 14-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն՝ բաշխվելով հաջորդ շաբաթվա օրերին:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: