երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Դավիթ Իշխանյանը ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավարի հետ քննարկել է օրենսդիր մարմնի կապին ուղղված հարցեր

Դավիթ Իշխանյանը ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավարի հետ քննարկել է օրենսդիր մարմնի կապին ուղղված հարցեր

Օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ ֆեյսբուքյան էջից։

Ալ. Բորդովը ներկայացրել է Արցախում ռուսական համայնքի գործունեությունը, համայնքային կյանքին առնչվող խնդիրները, իրականացվող միջոցառումները:

Այնուհետև կողմերը  քննարկել են ռուսական համայնքի և օրենսդիր մարմնի կապի ու համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

  • Կիսվել: