ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Իշխանյանը հանդիպում է ունեցել Աշոտ Ղուլյանի և Վիտալի Բալասանյանի հետ

Դավիթ Իշխանյանը հանդիպում է ունեցել Աշոտ Ղուլյանի և Վիտալի Բալասանյանի հետ

Երեկ՝ ապրիլի 28-ին, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հանդիպում է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Աշոտ Ղուլյանի և Արդարություն կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ:

Եռակողմ հանդիպման քննարկման նյութ են դարձել Արցախի հիմնահարցի շուրջ զարգացող գործընթացները և այդ թեմայով քաղաքական ուժերի կողմից մտքեր փոխանակելու հնարավորություն ստեղծելու հարցերը:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել խորհրդատվությունները:

  • Կիսվել: