երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ քննարկել է Լոս Անջելեսի և Արցախի միջև կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ քննարկել է Լոս Անջելեսի և Արցախի միջև կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ։

 

Հանդիպմանը քննարկվել են Լոս Անջելեսի և Արցախի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: