շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դավիթ Բաբայանը` Արցախում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման մասին

Դավիթ Բաբայանը` Արցախում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարծում է, որ Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը կերկարաձգվի:

Այս մասին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ընդգծելով, որ Ռուսաստանը կրում է նաև բարոյական պատասխանատվություն տարածաշրջանի համար:

«Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի: Պարզապես այլընտրանք չկա, քանի որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ»,-ասաց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: