երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Դավիթ Բաբայանն արցախցիներին հրավիրում է Վերածննդի հրապարակ՝ պայքարելու իրենց իրավունքների համար

Դավիթ Բաբայանն արցախցիներին հրավիրում է Վերածննդի հրապարակ՝ պայքարելու իրենց իրավունքների համար

Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ, ԱՀ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը վաղը ժամը 9:00 հրավիրում է բոլոր արցախցիներին Վերածննդի հրապարակ՝ պայքարելու իրենց իրավունքների համար։
 
՛՛Բոլորին խնդրում եմ վաղը ժամը 09:00 լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Ժողովուրդն ու երկիրը վտանգի տակ են:
 
Անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը կազմակերպված, պետական մակարդակով պայքարի իր իրավունքների ու ապագայի համար, պայքարի արժանապատվորեն, առանց հիստերիայի, ինչպես պետք է գործի իսկական հայը, արցախցին, հայրենասերը։
 
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ՛՛,-նշել է Բաբայանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: