ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Արցախում դասավանդելու համար ուսուցիչները կվերապատրաստվեն տեղում

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Արցախում դասավանդելու համար ուսուցիչները կվերապատրաստվեն տեղում

Շրջափակման պատճառով այս տարի «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրով Արցախում դասավանդելու համար դիմորդների վերապատրաստումը կկազմակերպվի տեղում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Դասավանդի՛ր, Հայաստան»  կրթական հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Արմեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դիմորդների վերապատրաստումները կմեկնարկեն այս տարվա հուլիսից:
 
«Ծրագիրը չի պահանջում մանկավարժի որակավորում կամ մեթոդաբանություն տիրապետելու մեթոդներ։ Վերապատրաստումները նրա համար են, որպեսզի դիմորդները մեթոդաբանություն սովորեն, մանկավարժի հմտություններ ձեռք բերեն։ Դիմորդի հետ սկզբում աշխատում է հավաքագրման թիմը,  այնուհետև՝  ընտրության վերապատրաստող, իսկ վերջում տարածաշրջանային։ Բոլոր փուլերի ընթացքում կիրառվում են տարբեր ընթացակարգեր ու  ֆիլտրեր։ Հայտագրման փուլն արդեն փակ է: Այն կբացվի 2024 թվականի  հոկտեմբերի 1-ից։ Մենք առաջնորդվում ենք ԿԳՄՍ նախարարության հայտարարություններով   ուսուցիչների թափուր հաստիքների  վերաբերյալ: Այս պահի դրությամբ ուսուցիչների հիմնական պահանջարկը բնագիտական առարկանների ուղղություններով է»,-մանրամասնել է Ա. Հովհաննիսյանը, ում խոսքով՝ դիմելու համար պարտադիր պայմաններից է բուհական ավարտական վկայական ունենալը:
 
Նրա տեղեկատվությամբ՝ ծրագրի  10 մասնակցի հետ կկնքվի  2 տարվա պայմանագիր:
 
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ Արցախում ծրագրին դիմելու առումով պասիվություն է նկատվում:
 
«Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ մենք տեղում հավաքագրման, իրազեկման աշխատանքները պետք է ակտիվացնենք»,-եզրափակել է «Դասավանդի՛ր, Հայաստան»  կրթական հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարը:

  • Կիսվել: