չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դասալիք պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից. Արայիկ Հարությունյանը հանձնարարական է տվել (Տեսանյութ)

Դասալիք պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից. Արայիկ Հարությունյանը հանձնարարական է տվել (Տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ անդրադարձել է դասալիք պաշտոնյաների աշխատանքից ազատմանը:

Նախագահը ընդգծել է, որ պաշտոնից պետք է ազատվեն ոչ միայն նրանք, ովքեր պատերազմի օրերին լքել են Արցախը, այլև նրանք, ում բարեկամներն ու հարազատները խուսափել են պատերազմի օրերին ծառայությունից։

Ընդ որում՝ խոսքը ոչ միայն պետական ապարատի պաշտոնյաների մասին է, այլև բուժհաստատությունների, ուսումնական հաստատությունների ղեկավարների։

Նա հանձնարարական է տվել համապատասխան գերատեսչություններին ի մի բերել բոլոր տվյալները և զեկուցել իրեն։

Զորակոչից խուսափածները չեն օգտվի նաև պետական օժանդակության տարբեր ծրագրերից։

  • Կիսվել: