կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանի լիազորությունները

Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանի լիազորությունները

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի  138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 24-ին ստորագրել է արձանագրություն՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Հովիկ Ջիվայանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:

Ինչպես տեղեկացնում են  Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Հովիկ Ջիվանյանի հրաժարականի մասին հայտարարությամբ:

  • Կիսվել: