Դադարեցվել են Արցախի հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունները
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 21-ին ստորագրել է արձանագրություն՝ Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունների դադարման մասին:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Ավելի վաղ՝ օգոստոսի 14-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Վահե Բալայանի հրաժարականի մասին հայտարարությամբ: